Թուրքագետ. «Չի բացառվում, որ առաջիկա ամիսների ընթացքում Քեսաբը լինի կռվախնձոր Թուրքիայի և Սիրիայի միջև»
Այսօրվա ասուլիսին, որտեղ քննարկվում էր «Քեսաբահայերը Լաթաքիայում. իրադրություն և խնդիրներ» խորագրով թեման, թուրքագետ Արտակ Շաքարյանը նշել է. «Հայերը շատ ճիշտ կողմնորոշվեցին, և գովելի է, որ #SaveKessab հեշթեգը դարձավ թրենդային, չնայած կան չարաշահումներ: Մենք օգտագործեցինք այս փաստը` ևս մեկ անգամ հիշեցնելու Ցեղասպանության մասին,–ապա հավելել է, –...չի բացառվում, որ առաջիկա ամիսների ընթացքում Քեսաբը լինի կռվախնձոր Թուրքիայի և Սիրիայի միջև»։
Թուրքագետն ընդգծել է, որ Քեսաբը միակ թուրք-սիրիական սահմանն է, որը չի վերահսկվում ապստամբ գրոհայինների կողմից. «Ես կասեի, որ խնդիրը թուրք-սիրիական էր. պարզապես թուրքերն առիթը բաց չեն թողնում հընթացս հայերին վնասելու»: