Արամ Մանուկյան. «Գործողությունների ծրագիրը կքննարկվի ապրիլի 2-ին»
Ապրիլի 28-30-ին ընդդիմության՝ իշխանափոխությանը միտված գործողությունների ծրագրի տեխնիկական մանրամասները կքննարկվեն ապրիլի 2-ին՝ խորհրդարանական չորս ուժերի ներկայացուցիչների հանդիպմանը: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ վաղը կորոշվեն այն աշխատանքային խմբերը, որոնք աշխատանքներն առաջ կտանեն կոնկրետ հարցերով. մասնավորապես կկազմակերպեն մարզային հանդիպումներն ու հանրահավաքները, կկազմեն ելույթ ունեցողների ցանկերը եւ այլն:
Ապրիլի 28-30-ը Ազատության հրապարակում նախատեսված շուրջօրյա հանրահավաքների վերաբերյալ պարոն Մանուկյանը չցանկացավ լրացուցիչ մանրամասներ հայտնել՝ նշելով, որ հանրությունն իր ժամանակին ամեն ինչի մասի կտեղեկանա:

Մանրամասները՝ iLur.am-ում։