Լրահոս

01.04.2014 16:56


Օմբուդսմենի զեկույցը մեղադրում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը

Օմբուդսմենի զեկույցը մեղադրում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

  • Գրանցվել են ընդերքի օգտագործման օրենսդրության մի շարք խախտումներ, ինչպես օրինակ՝ ընդերքի օգտագործում առանց դրա իրավունքի, օգտագործման պայմանագրիխախտում: Նշվածը վկայում է Նախարարության ոչ պատշաճ վերահսկողության և ոչ բավարարկանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու մասին:
  • · Օրենքների թերի լինելու պատճառով վտանգավոր նյութերի ու թափոնների առաջացումն ուփոխադրումը որևէ կերպ չի կարգավորվում: Արդյունքում՝ լուրջ վտանգ է առաջանում հանրության առողջության և շրջակա միջավայրի համար:
  • Թեև ընդունվել են ռիսկայնության գնահատման կանոնները, սակայն դրանց թերի լինելուհետևանքով էներգետիկ կայանների ստուգումների ընթացքում առաջացել են մի շարքբարդություններ:
  • Չնայած հանրությանը հուզող մի շարք հարցերի, ինչպես օրինակ՝ ընդերքի օգտագործումը, ՀԷԿ-երի կառուցումը և շահագործման վտանգները, Նախարարությունը կազմակերպել է ընդամենը մեկ հանրային քննարկում:

Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ

Արձանագրված դրական զարգացումները

  • 2013 թվականին ՀՀ էներգետիկայի բնագավառում տեխնիկական կանոնակարգերով և իրավական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 677 անհամապատասխանություններ ու թերություններ, որոնց վերացման համար տրվել են կարգադրագրեր, իսկ խախտում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ:
  • · 2013 թվականի ընթացքում ՀՀ ընդերք օգտագործման ոլորտում իրականացվել են ռիսկի վրա հիմնված բազմաթիվ ստուգումներ, որի արդյունքներով 53 տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել են «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի պահանջների խախտումներ, և խախտում կատարած տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել են վարչական տուգանքներ:

Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը