Օրեր առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հայտարությունները, որոնք խմբակցության դիրքրոշումն են, շարունակում են մնալ իշխանության սեւեռուն ուշադրության ներքո:
Հիշեցենք, խոսքը ոչիշխանական ուժերի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու, կառավարության ամբողջական լուծարման մասին է: Եվ եթե «կոճակային մեծամասնությունը» հետեւություններ չանի եւ հասարակության այդ պահանջին ընդառաջ չգնա, ապա ըստ ԲՀԿ–ի կլինեն այսպիսի գործընթացներ. «Հաջորդքայլերըկլինենհետևյալը՝հաջողությանհասնելուհամարմեզանհրաժեշտէդառնումկազմակերպելտասնյակ, ինչուչէնաևհարյուրհազարավորմարդկանցմասնակցությունըԵրևանիփողոցներում, հրապարակներում, շենքերիդիմաց»։
Ի պատասխան այս հայտարարության, Գալուստ Սահակյանը հակադարձում է.
Ճիշտն ասած, ՀՀԿ փոխնախագահի այս հակադարձումն ընկալվում է որպես ապրիլմեկյան կատակ:
Նույն՝ անհեթեթ պնդումների շարքից են նաեւ Գալուստ Սահակյանի ավելի վաղ արած հայտարարությունները, թե սաղաշխարհը մեզ հետ է ուզում միանա… եւ կամ՝ ոչ թե ժողովուրդը, այլ՝ ամբոխն է կանգնած ոչիշխանական ուժերի թիկունքին, իսկ իմաստուն ժողովուրդը»նրանց հետ չէ: Կարելի է կարծել, թե իշխող ուժի հետ է: Ինչեւէ:
Հիմա հետաքրքիր է պարզել, թե այդ ի՞նչ «հզորների» կամ «հզորության» մասին է խոսում ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Այո՛, հզոր կարող ենք համարել այն քաղաքական ուժին, որը լեգիտիմ է, չի կեղծել խորհրդարանական ընտրությունները եւ արդար ու ազնիվ ընտրություններում հաղթել է:
Այո՛, հզոր կարող ենք համարել այն քաղաքական ուժի առաջնորդին, ով նախագահական ընտրություններում ազնվորեն հաղթել է՝ ստանալով «իմաստուն ժողովրդի» մեծամասնության քվեն:
Բայց ախր, ՀՀԿ–ն ու Սերժ Սարգսյանը տոկոս են խփել, այն է՝ կեղծել են ընտրությունները եւ ինքնահռչակվել որպես խորհրդարանական մեծամասնություն եւ երկրի նախագահ:
Սրա՞նք են «հզորները»: Որի կառավարությունը հասցրել է ամայացնել երկիրը:
Իրենց «հզորներ» համարող մարդը մի՞թե չգիտի այս ամենի մասին:
«Հզորության» մասին իր կուսակցության ճակատին «բրենդ» շրըխկացնելով հո չի՞:
Հզորներն ընդհանրապես անխոցելի են լինում: Իսկ թե ո՞րքանով են անխոցելի Սերժ Սարգսյանն ու իր կուսակցությունը՝ այս հարցի պատասխանը տալիս է երկրի քաղաքացիների գերակշիռ մասը՝ «ամբոխը»՝ ամեն Աստծո օր հայհոյելով եւ անիծելով իրենց ու պետության խնդիրների լուծման հարցում միանգամայն անկարող «հզորներին»:
Թերեւս, մի հարցում ճիշտ է Գ. Սահակյանը. իրենք «հզոր» են ժողովրդին չոքացնելու, հայրենիքը դատարկելու, երկիրն էլ աննախադեպ վտանգավոր չափով թուլացնելու առումով: Ամեն ինչ, սակայն, ունի սկիզբ և վերջ։ Գալիս է պատասխան տալու ժամանակը։
Այո՛, «հզորներին» հաջողվել է թուլացնել երկիրը
Օրեր առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հայտարությունները, որոնք խմբակցության դիրքրոշումն են, շարունակում են մնալ իշխանության սեւեռուն ուշադրության ներքո:
Հիշեցենք, խոսքը ոչիշխանական ուժերի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու, կառավարության ամբողջական լուծարման մասին է: Եվ եթե «կոճակային մեծամասնությունը» հետեւություններ չանի եւ հասարակության այդ պահանջին ընդառաջ չգնա, ապա ըստ ԲՀԿ–ի կլինեն այսպիսի գործընթացներ. «Հաջորդ քայլերը կլինեն հետևյալը՝ հաջողության հասնելու համար մեզ անհրաժեշտ է դառնում կազմակերպել տասնյակ, ինչու չէ նաև հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությունը Երևանի փողոցներում, հրապարակներում, շենքերի դիմաց»։
Ի պատասխան այս հայտարարության, Գալուստ Սահակյանը հակադարձում է.
«Բնականաբար հզորների վրա մատ չեն թափ տալիս, հզորների հետ կարելի է համագործակցել»:
Ճիշտն ասած, ՀՀԿ փոխնախագահի այս հակադարձումն ընկալվում է որպես ապրիլմեկյան կատակ:
Նույն՝ անհեթեթ պնդումների շարքից են նաեւ Գալուստ Սահակյանի ավելի վաղ արած հայտարարությունները, թե սաղ աշխարհը մեզ հետ է ուզում միանա… եւ կամ՝ ոչ թե ժողովուրդը, այլ՝ ամբոխն է կանգնած ոչիշխանական ուժերի թիկունքին, իսկ իմաստուն ժողովուրդը» նրանց հետ չէ: Կարելի է կարծել, թե իշխող ուժի հետ է: Ինչեւէ:
Հիմա հետաքրքիր է պարզել, թե այդ ի՞նչ «հզորների» կամ «հզորության» մասին է խոսում ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Այո՛, հզոր կարող ենք համարել այն քաղաքական ուժին, որը լեգիտիմ է, չի կեղծել խորհրդարանական ընտրությունները եւ արդար ու ազնիվ ընտրություններում հաղթել է:
Այո՛, հզոր կարող ենք համարել այն քաղաքական ուժի առաջնորդին, ով նախագահական ընտրություններում ազնվորեն հաղթել է՝ ստանալով «իմաստուն ժողովրդի» մեծամասնության քվեն:
Բայց ախր, ՀՀԿ–ն ու Սերժ Սարգսյանը տոկոս են խփել, այն է՝ կեղծել են ընտրությունները եւ ինքնահռչակվել որպես խորհրդարանական մեծամասնություն եւ երկրի նախագահ:
Սրա՞նք են «հզորները»: Որի կառավարությունը հասցրել է ամայացնել երկիրը:
Իրենց «հզորներ» համարող մարդը մի՞թե չգիտի այս ամենի մասին:
«Հզորության» մասին իր կուսակցության ճակատին «բրենդ» շրըխկացնելով հո չի՞:
Հզորներն ընդհանրապես անխոցելի են լինում: Իսկ թե ո՞րքանով են անխոցելի Սերժ Սարգսյանն ու իր կուսակցությունը՝ այս հարցի պատասխանը տալիս է երկրի քաղաքացիների գերակշիռ մասը՝ «ամբոխը»՝ ամեն Աստծո օր հայհոյելով եւ անիծելով իրենց ու պետության խնդիրների լուծման հարցում միանգամայն անկարող «հզորներին»:
Թերեւս, մի հարցում ճիշտ է Գ. Սահակյանը. իրենք «հզոր» են ժողովրդին չոքացնելու, հայրենիքը դատարկելու, երկիրն էլ աննախադեպ վտանգավոր չափով թուլացնելու առումով: Ամեն ինչ, սակայն, ունի սկիզբ և վերջ։ Գալիս է պատասխան տալու ժամանակը։
Կիմա Եղիազարյան