Լրահոս

01.04.2014 18:02


Լատվիան չի փոփոխի պետական լեզվի մասին օրենքը ՄԱԿ–ի հորդորով

Լատվիան չի փոփոխի պետական լեզվի մասին օրենքը ՄԱԿ–ի հորդորով

Լատվիան փոփոխություններ չի մտցնի պետական լեզվի մասին օրենքում ՄԱԿ–ի հորդորով։ Այս մասին այսօր հայտարարել է երկրի կրթության նախարար Իվա Դրուվիետեն։ ՄԱԿ–ի մարդու իրավունքների զեկույցում, որը հրապարակվել է նախորդ շաբաթ, նշվում է, որ Լատվիայի պետական լեզվի մասին օրենքը խտրականության տարրեր է պարունակում Լատվիայի ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ ՄԱԿ–ի՝ մարդու իրավունքների գործերով կոմիտեն հորդորել է փոփոխել օրենքը և այն ավելի ընկերական դարձնել ազգային փոքրամասնությունների համար։ Դրուվիետեի խոսքերով` Լատվիան չի պատրաստվում փոփոխություններ կատարել պետական լեզվի մասին օրենքում։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը