Սերժ Սարգսյանի թիմը մշտապես ձգտել է լղոզել քաղաքական դաշտի գույները, որպեսզի գաղջ մթնոլորտում կարողանա թաքցնել սեփական սևությունը։
Պետք է խոստովանել, որ Բաղրամյան 26–ին միառժամանակ հաջողվում էր լղոզվածությունը պահել։ Ճիշտ է, դրա գինը եղավ 300 հազար արտագաղթողների առկայությունը, ներդրումների կտրուկ նվազեցումը, աղքատության աճն ու երկրի թուլացումը, սակայն դա Սերժ Սարգսյանին քիչ է հետաքրքրում։ Հանուն աթոռի նա աճուրդի հանեց Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունը, էլ ուր մնաց, թե մտահոգվեր մեր քաղաքացիների արտագաղթով կամ ՀՀ տնտեսության թուլացմամբ։
Սերժը համաձայն է նույնիսկ Գյուլիստանի պայմանագրի շրջանակներում Կրեմլի դրածո գուբերնատորի կամ «Գազպրոմի» դուստր ձեռնարկության ղեկավարի կարգավիճակով մնալ աթոռին։ Այնպես որ նրա պարագայում երկրի շահերի մասին խոսելն առնվազն միամտություն է։
Ստի ու կեղծիքի արտադրության ու տարածման միջոցով, ինչպես նաև աշխարհաքաղաքական թափառաշրջիկությամբ ու ներքաղաքական «մուտիլովկաներով» Սերժ Սարգսյանը կարողացավ առաջին ժամկետը գլորել ու տոկոս «խփելով» վերարտադրվել։
«Գեբելսյան» քարոզչամքենան, սակայն, ամենակարող չէ։ Քանզի կարելի է կարճաժամկետում խաբել գրեթե բոլորին, կարելի է երկարաժամկետում խաբել մարդկանց մի փոքր մասին, բայց անընդհատ և բոլորին խաբել հնարավոր չէ։
Ծանր կորուստների գնով այժմ հաջողվել է մաքրել քաղաքական դաշտն ու այն դարձնել ջրբաժանային։ Գույները երկուսն են՝ սև և սպիտակ։
Քաղաքական դաշտի մյուս ներկայացուցիչները պետք է որոշում կայացնեն. կա՛մ միանում են ոչիշխանական ուժերին ու պայքարում հանուն փոփոխությունների, կա՛մ հայտնվում են Սերժ Սարգսյանի տիրույթում։ Երրորդ տարբերակ չկա (բացառությամբ լուռ չեզոքության տարբերակի)։
Ցանկացած այլ դիրքորոշման պարագայում, անկախ տարատեսակ բացատրություններից ու մոտիվացիաներից, «չմիացողները» կվերածվեն Սերժի հաճախորդների, քանզի եթե դու քննադատում ես «Վերջի բոլշևիկին» ու միաժամանակ պայքարում ԱԺ ոչիշխանական ուժերի դեմ, ապա ավտոմատ կերպով վերածվում ես Արտաշես Գեղամյանի՝ վճարովի կամ անվճար հիմունքներով։
Ջրբաժանի այս ու այն կողմերից մեկին չմիացողների հիմնական «փաստարկն» այն է, թե իբր իրենք սեփական գիծն ունեն և Սերժին դեմ լինելով հանդերձ՝ չեն ուզում, որպեսզի նա ու իր կառավարությունը հեռացվեն ոչիշխանական ուժերի կողմից։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հաճախորդական «ատմազկա» և սեփական «դհոլությունը» քողածածկելու միջոց։
Սերժահաճո կոդերով հանդես եկող «չմիացողները», լավագույն դեպքում, «ազնիվ քյարփինջներ» են, բայց դա նրանց չի փրկում։ Բացի այդ՝ հազար ենք ասել, որ «ազնիվ քյարփինջից» մինչև «դհոլ» մեկ քայլ է։ Ինչևէ։
Նիկոլ Փաշինյանն, օրինակ, իր «Հայկական ժամանակով» քափուքրտինքի մեջ մտած աշխատում է «հրաշալի քառյակի» դեմ։ Նա ռոբերտքոչարյանական դավադրություն է տեսնում կառավարության հրաժարականի պահանջի հետևում (ինչպիսի՜ սրտացավություն Տիգրան Սարգսյանի համար, ինչպիսի՜ էմոցիա, ինչպիսի՜ էքսպրեսիա, ինչպիսի՜ երևակայություն)։
Տեղին է հիշեցնելը, որ «Գեբելսյան» քարոզչամեքենայի առաջամարտիկներից համարվող «1in.am»–ն օրերս գրել էր, որ երկրորդ նախագահի թեման շահարկում է Սերժ Սարգսյանն իր ինֆորմացիոն զինվորների օգնությամբ, որպեսզի սեփական ձախողումներից շեղի հանրային ուշադրությունը։
Եկեք, սակայն, մի կողմ թողնենք այն, որ «1in.am»-ի խմբագիր Արման Բաբաջանյանը, կամա թե ակամա, բացահայտել էր իր ու մյուս «անկախների» շեֆ հանդիսացող Սերժի քարոզչական մարտավարությունը, ինչպես նաև ինքն իրեն ու «Հայկական ժամանակի» Նիկոլին պիտակավորել որպես Սերժի ինֆորմացիոն զինվորներ։
Եկեք մի պահ ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե Բաղրամյան 26–ի հրահանգներով է գործում ու Ռոբերտ Քոչարյանի թեմայով «մուտիտներ» տարածում, այլ սեփական հաշվարկներն ունի քառյակի դեմ աշխատելու համար։ Ինչպիսին էլ լինեն բացատրությունները՝ ամեն դեպքում ստացվում է, որ Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի շահերը համընկնում են, և ահա թե ինչու։
Տեսե՛ք. Սերժը չի ուզում, որպեսզի ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը» կարողանան հեռացնել այս կառավարությանը, քանզի հասկանում է, որ դրանից հետո գալու է ի՛ր հերթը։
Է՛հ, Նիկոլ Փաշինյանն էլ չի ուզում, որ նշյալ չորս ուժերը հեռացնեն Տիգրան Սարգսյանի կառավարությանը և գնան փուլային իշխանափոխության։ Հիմա թե Նիկոլը սեփական ամբիցիաներից ելնելով է ուզում, որ Սերժը մինչև 2017–18թթ. մնա, իսկ ինքն էլ մինչև այդ հասցնի հանրային հենարան ունենալ, թե այլ պատճառ ունի ներքաղաքական ստատուս քվոյի պահպանման օգտին հանդես գալու համար՝ արդեն երկրորդական հարց է։ Փաստը մնում է փաստ, որ այսօր իշխանություններն ու «սաստիկ քաղաքացիական» Նիկոլը համատեղ ուժերով պայքարում են չորս ուժերի դեմ։
Ի դեպ, 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ Արտաշես Գեղամյանն էլ սրտաճմլիկ ու «թունդ ընդդիմադիր» պատճառաբանություններով և հուժկու հիմնավորումներով չմիացավ Ստեփան Դեմիրճյանին։ Հետագայում Սերժը հրապարակավ հայտարարեց, թե Գեղամյանի չմիանալը քանի «զրո» է արժեցել։ Նիկոլի «զրոների» մասին դեռ ինֆորմացիա չկա, բայց մի՞թե դա է էականը ...
Սերժի օգտին աշխատող մեկ այլ «չմիացող» է Ժիրայր Սեֆիլյանի «Նախախորհրդարանը»։ Սա էլ հայտարարում է, թե ԱԺ չորս ոչիշխանական ուժերի հետևում Բաղրամյան 26–ն է կանգնած (փաստորեն, Սերժ Սարգսյանը բոլոր «մուտիտները» կիրառում է, նույնիսկ՝ իրարամերժները)։
Դատելով Ժիրայրի պահվածքից՝ կարելի է ասել, որ այն կառույցը, որը նա ներկայացնում է՝ ավելի շուտ «Նախասերժարան» կարող է կոչվել։
Ուշագրավն այն է, որ Լֆիկ Սամոյի հրաժարականի պահանջի վրա մասնագիտացած Սեֆիլյանն անմիջապես դարձավ «անկախ» լրատվամիջոցների սիրելին, երբ քառյակը հայտարարեց, որ բարձրացնում է կառավարության հրաժարականի հարցը։
Եկեք Ժիրայր Սեֆիլյանի մասով էլ մի պահ ենթադրենք, որ նա ոչ թե ուղղորդվում է Բաղրամյան 26–ից, այլ ունի սեփական հաշվարկները և սեփական գիծը։
Ո՞րն է, ուրեմն, «Նախասերժարանի» հաշվարկի ու գծի էությունը։
Ժիրոն ու իր թիմակիցները պարբերաբար հայտարարել են, որ իրենք համարում են, որ ընտրական գործընթացների մեջ մտնելը սխալ է, քանզի դա կազինո է, որտեղ միշտ պարտվում ես։ Ըստ նրանց՝ պետք է նախ այս իշխանություններին հեռացնել, ապա նոր միայն նոր ընտրություններով խորհրդարան ու նախագահ ընտրել։ Ասել է թե՝ ժիրոյենք հեղափոխական գործողությունների կողմնակից են, սակայն պարզից էլ պարզ է, որ փակ շուկայի դիմաց կանգնած հեղափոխություն չես անի, հատկապես որ դիմացդ Լֆիկի ոչխարներն ու էշերն են՝ դեղին գլխարկը գլխներին։
Եթե «Նախասերժարանը» գտնում է, որ պետք է քլունգն ու բահը ձեռքներիս գնանք հեղափոխական ճանապարհով, ապա ինչու այդ դեպքում Ժիրոյին ու մյուսներին չտեսանք Շանթ Հարությունյանի կողքին։ Իսկ եթե Ժիրոյի սիրտը մարդաքանակ է ուզում և միայն այդ դեպքում նա կգրոհի Բաղրամյան 26–ը, ապա հարց է առաջանում, թե ո՞ւր էր «Նախասերժարանը» այն պահին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմակիցները 2013թ. ապրիլի 9–ին շարժվում էին դեպի Բաղրամյան 26։ Չէ՞ որ այդ պահին ահագին մարդ կար և Ժիրոն կարող էր կյանքի կոչել իր ծրագրերը։ Բայց մենք Ժիրոյին չտեսանք Րաֆֆիի երթի ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին շարքերում (ի դեպ, «թունդ հեղափոխական» Նիկոլն էլ այդ օրը հայտ չներկայացրեց զանգվածներին առաջնորդելու, մինչդեռ Րաֆֆու հանրահավաքների ժամանակ «հիմա» գոռացողների առաջին շարքերում էր)։
Տեղին է նշելը, որ ՄՄ մտնելու սերժական որոշումը քննադատող նախասերժարանականներին չտեսանք նաև բողոքի հուժկու աքցիաներ անելիս։
Իսկ եթե Ժիրոն էլ Նիկոլի պես կարծում է, թե այս պահին ինքն այնքան ուժեղ չէ, որ Սերժին հեռացնի և միաժամանակ չի ուզում, որ դա անեն ԱԺ ոչիշխանական ուժերը, ապա ստացվում է, որ Ժիրոյի ու իր թիմի շահերը գոնե ընթացիկ քաղաքական իրավիճակում մեկին մեկ համընկնում են Սերժի շահերի հետ։ Այն ինչ պահանջվում էր ապացուցել։
Անցնենք առաջ։
«Չմիացողների» մեջ կան նաև, այսպես կոչված, աշխարհաքաղաքական գործոնի «ատմազկայով» սեփական գործողություններն արդարացնողներ։
Օրինակ՝ Արարատ Զուրաբյանն ու նրա նմանները, «անկախ» լրատվամիջոցների տարածած դեմագոգիկ կոդերի հանգույն, գտնում են, որ չորս ոչիշխանական ուժերը Սերժից ավելի ռուսամետ են, հետևաբար՝ նրանց միջոցով փոփոխություններն անիմաստ են։ Այսինքն՝ ըստ «արևմտամետների» ստացվում է, որ ավելի լավ է Սերժն ու Տիգրանը մնան, քան թե տեղի ունենա իշխանափոխություն։
Նկատենք, որ արարատզուրաբյանների, արամսարգսյանների, տարատեսակ «արևմտամետների» այս «փաստարկը» կաղում է երկու ոտքից, քանզի Սերժ Սարգսյանը Հայաստանի թիվ մեկ և միակ ռուսահպատակն է։
Գյուլիստանի պայմանագրին «Վերջի բոլշևիկի» տված հավատարմության երդումից հետո առնվազն ախմախություն է չորս ուժերին (մասնավորապես՝ ԲՀԿ–ին ու ՀԱԿ–ին) Սերժից ավելի ռուսամետ լինելու կամ ընդհանրապես՝ ռուսամետության մեջ մեղադրելը։
«Արևմտամետ» Սերժի արկածախնդրության արդյունքում է Հայաստանը հայտնվել ՄՄ–ում ու չորս ուժերին ներկայացվող քննադատությունն այս թեմայով գեղամյանությունից էլ «բեթար» բան է, կոպիտ ասած՝ «դիշովկայություն»։
Եթե տնաբույծ «արևմտամետները» կամ «Մայդանի» վերջին օրերի «սրբերը» ՄՄ–ի թեմայով ուզում են դուրս գալ Սերժի դեմ և չորս ուժերին չեն տեսնում որպես դաշնակիցներ, ապա թող սեփական մոտեցումներն առաջարկեն հանրությանն ու գնան կոնկրետ քայլերի։ Իսկ եթե դա չեն անում, բայց փոխարենը չեն իջնում «անկախ» մամուլի էջերից՝ քննադատելով Սերժին ու Տիգրանին քննադատողներին, ապա դա սև խաղ է, ու պետք է իրերը կոչել իրենց անուններով։
Այնպես որ երրորդ գույնն այսօրվա քաղաքական դաշտում չկա։ Փոփոխություններին խանգարող ցանկացած քայլ սևացնում է «չմիացողներին»՝ նրանց դարձնելով ժողգործիքների անսամբլի բաղկացուցիչ մաս։
Մեր գործն այս դեպքում լինելու է Սերժի օգտին տարբեր «հիմնավորումներով» խաղացողներին այն օրը գցելը, որ շունն անգամ ձեռքներից հաց չվերցնի, իսկ հանրությունը ճանաչի իր «հերոսներին» ու թքի նրանց վրա։
Ի՞նչ գույն ունեն «չմիացողները»

Կարեն Հակոբջանյան