Լրահոս

01.04.2014 23:19


«Մեր աջ գրպանից կհանեն, թե՞ ձախ»

«Մեր աջ գրպանից կհանեն, թե՞ ձախ»

Հարգելինե՛րս,
Կարծում եմ, միանշանակ «դրական» կամ «բացասական» չարժե ընդունել ՍԴ-ի և ոչ մի որոշումը:
Եթե, օրինակ, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի կուտակայինը... դա միանշանակ հաղթանակ է, բայց միայն կարճաժամկետ առումով....
Իսկ գլոբալ առումով, եթե օրենքի «պարտադիրը» հանվի, մենք միայն կպահպանենք այն, որը ի սկզբանե մերն եր..... այո՛, մենք չենք կորցնի 6-13%-ը, բայց մենք, մեծ իմաստով, ոչինչ ձեռք էլ չենք բերի:
Եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի կուտակայինը, դա, կարծում եմ, կթուլացնի պայքարը այս թալանչի իշխանության դեմ` հանուն ավելի լավ և արդար Հայաստանի:
Ինչո՞ւ կթուլացնի։ Որովհետև պայքարից միանշանակ դուրս կգա այն ստվար զանգվածը, որը պայքարում էր միայն իր գրպանի համար:
Իսկ այդ մարդիկ քիչ չեն.... հազարավոր են...

Իսկ մեր իշխանականները մեզ թալանելու միջոց այս կամ այն կերպ վաղը միևնույնն է կգտնեն: Դրանում կասկած չկա:
Կշարունակեն ճնշել գործատուներին, որ մի փոր հացի համար աշխատող խեղճ ու կրակ ժողովրդին սպառնալով՝ ստիպեն «կամավոր» միանալ համակարգին, «դրոշմանիշների» նախագիծը կընդունեն, որի հետևանքով գները կբարձրանան, կավելացնեն մաքսային կամ այլ վճարները... մանր–մունր, այստեղից–այնտեղին, բայց պարտադիրի «տեղը կհանեն»... չկասկածե՛ք...

Եվ այդ դեպքում, ի՞նչ տարբերություն` մեր աջ գրպանից կհանեն մեր փողերը, թե՞ ձախ գրպանից։

Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես միանշանակ չեմ տխրի և հուսալքվի, եթե ՍԴ-ն սահմանադրական ճանաչի «պարտադիրը», քանի որ մի բանի վերջը դա միշտ մի ինչ-որ նոր բանի սկիզբն է..... մեր դեպքում ավելի կոշտ ու լայնածավալ պայքարի....

Հիշեք, որ 1988-ը սկսվեց «Նաիրիտ»-ի փակման պահանջով` բնապահպանական շարժումից:
Եվ հայտնի չէ՝ ինչպես կզարգանային իրադարձությունները, եթե այն ժամանակվա կառավարությունը այնքան հեռատես լիներ և առանց հապաղելու ընդուներ ժողովրդի պահանջը և դրանով իսկ թուլացներ ճնշումը....

Վերը նշվածից կեզրակացնեմ, որ պարտադիրի չեղյալ համարումը միայն տակտիկական հաղթանակ է, իսկ ռազմավարական տեսանկյունից, մի գուցե և, պարտություն....

Հ.Գ. Կարծում եմ՝ վերը նշվածի հետ հատկապես շախմատի սիրահարները ինձ հետ կհամաձայնեն...

Էմիլ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս խորագրի վերջին նյութերը