Լրահոս

02.04.2014 09:52


Ուժգին երկրաշարժ Չիլիում. կան զոհեր և ավերածություններ

Ուժգին երկրաշարժ Չիլիում. կան զոհեր և ավերածություններ

Ապրիլի 2-ին՝ տեղական ժամանակով 03.46-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 8.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսում` Չիլիի Իկիկե քաղաքից 93 կմ հյուսիս-արևմուտք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հարավային լայնության՝ 19.720 և արևմտյան երկայնության՝ 70.860:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ:
Ըստ BBC լրատվական գործակալության` կա ցունամիի վտանգ Չիլիի և Պերուի ափամերձ գոտիներում, որի հետևանքով ափամերձ տարածքներից կազմակերպել են բնակչության տարհանում: Երկու մարդ զոհվել է, կան մասնակի ավերածություններ, ճանապարհային խցանումներ, ակտիվացել են սողանքները:

Երկրաշարժին հետևել է 4.5-6.2 մագնիտուդով ավելի քան 20 հետցնցում:

Այս խորագրի վերջին նյութերը