Տնտեսական

02.04.2014 10:34


ՎՊ-ն նոր կոռուպցիոն դրսևորումներ է տեսել կառավարությունում

ՎՊ-ն նոր կոռուպցիոն դրսևորումներ է տեսել կառավարությունում

«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ Վերահսկիչ պալատն իր տարեկան հաշվետվության մեջ մի շարք գերատեսչություններում ` ՀՀ ֆինանսների նախարարություն, Կենտրոնական բանկ, «Հայինկասացիա», և այլն, կոռուպցիոն նոր մեխանիզմ է բացահայտել:
ՀՀ ֆինանսների նախարարությունում 2011թ. ժամանակավոր անաշխատունակության թերթիկ է ներկայացրել 41,5 տոկոսը` դրա դիմաց ստանալով համապատասխան նպաստ, իսկ ահա 2013թ. անաշխատունակության թերթիկ ներկայացնողները եղել է աշխատակիցների 19 տոկոսը, 2013-ին` 47,1 տոկոսը:
Տպավորություն է, որ այս ու մի շարք այլ գերատեսչությունների աշխատակիցները խրոնիկ հիվանդ են, որոնք ամեն առիթով հայտնվում են հիվանդանոցում, կամ էլ` այս ամենն արվում է պարզապես պետությունից հավելյալ գումարներ աշխատելու համար:
Խոստովանենք` երկու դեպքում էլ իրավիճակն այս գերատեսչությունների օգտին չի խոսում:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը