Լրահոս

02.04.2014 10:44


Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը մեկ տարի անց էլ դեռ չի բացահայտվել

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը մեկ տարի անց էլ դեռ չի բացահայտվել

Մեկ տարի առաջ՝ ապրիլի 2–ին, ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետարանի դիմաց սպանվեց Հրաչ Մուրադյանը։

Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Սպանությունից անցել է մեկ տարի, բայց հանցագործությունը դեռ բացահայտված չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը