Լրահոս

02.04.2014 10:51


Այսօր 4 խմբակցությունները կրկին նիստ կհրավիրեն

Այսօր 4 խմբակցությունները կրկին նիստ կհրավիրեն

Այսօր՝ ժամը 17։00–ին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունները կրկին համատեղ դռնփակ նիստ կհրավիրեն։ Այս մասին «7օր»–ին տեղեկացրել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Նիստում կքննարկվեն ապրիլի 28-30-ին համատեղ շուրջօրյա հանրահավաքների և բողոքի այլ միջոցառումների տեխնիկական մանրամասները։

Կհստակեցվեն նաև մինչև ապրիլի 28–ը մարզերում նախատեսված հանդիպումների ու հանրահավաքների կազմակերպական հարցերի աշխատանքային խմբերը։

Հիշեցնենք, որ ապրիլի 28–ին ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունները բարձրացնելու են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը