Լրահոս

02.04.2014 21:27


Չինաստանի առաջին տիկինը Եվրոպայում գովազդել է «ZTE Nubia» բջջային հեռախոսը

Չինաստանի առաջին տիկինը Եվրոպայում գովազդել է «ZTE Nubia» բջջային հեռախոսը

Չինաստանի առաջին տիկին Պեն Լիյուանը Եվրոպա կատարած այցի ընթացքում օգտագործել է չինական արտադրության «ZTE Nubia» բջջային հեռախոսը։ Դրանով նա լուսանկարներ է արել Գերմանիայի և Չինաստանի ֆուտբոլի հավաքականների ընկերական խաղի ժամանակ։

«Կորեսպոնդենտ»–ի փոխանցմամբ՝ համացանցում հայտնված Պեն Լիյուանի բջջային հեռախոսի լուսանկարը նպաստել է տվյալ մոդելի վաճառքի մեծ աճին։

«Մեկ օրվա ընթացքում «Z5 Mini» հեռախոսի նոր տարբերակի վաճառքները կրկնակի աճել են»,-նշում է աղբյուրը՝ վկայակոչելով «Ցզինդուն» էլեկտրոնային խանութի կայքը:

Այս խորագրի վերջին նյութերը