Կիբերհանցագործությունների քննության գործնական դասընթացներ
2014թ. ապրիլի 2-4ը ԵՄ խորհրդատվական խումբը կազմակերպել է գործնական դասընթացներ կիբերհանցագործությունների քննության վերաբերյալ որը տեղի է ունեցել ԵՄԽԽ գլխավոր գրասենյակում: Դասընթացը բացել է Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլը և ԵՄ խորհրդատվական խմբի իրավապահ մարմինների հարցերով խորհրդատու Սթիվեն Դեյվիդ Բրաունը:
Տեսական և գործնական վարժությունների համակցության միջոցով մասնակիցները ծանոթացել են կիբերհանցագործությունների բացահայտման գործնական ընթացքին օպերատիվ աշխատակիցների և քննիչների համար թվային դատական փորձաքննության հիմունքներին:
Նրանց նաև ներկայացվել են համակարգչային ցանցերի և համացանցային քննության տեխնիկական գործիքները և մեթոդները:
ԵՄ խորհրդատվական խմբի իրավապահ մարմինների հարցերի խորհրդատու Սթիվեն Դեյվիդ Բրաունն ասել է «Հանցագործին արդար ճանապարհին բերելը հազվադեպ է հեշտությամբ և ուղղակի կերպով հաջողվում: Համակարգիչների ներգրավմամբ հանցագործությունների դեպքում իրավիճակն էլ ավելի դժվար է: Ապացույցը կարող է վերանալ մեկ կոճակի սեղմումով, իսկ տեխնոլոգիաներին տիրապետող հանցագործներին հաջողվում է թաքցնել իրենց գործողությունները կեղծ հետքի վարագույրի ետևում ողջ աշխարհում, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք գտնվում են շատ մոտ: Իրավապահ մարմինները պետք է արձագանքեն գործողություններին (modus operandi), որոնք յուրաքանչյուր օր փոփոխվում և զարգանում են: Այս դասընթացն իր ներդրումը կունենա Հայաստանում կիբերհանցագործություններից մարդկանց պաշտպանելու ջանքերին»։
Դասընթացին մասնակցել են ոստիկանության աշխատակիցներ, քննիչներ դատախազներ, ինչպես նաև այնպիսի ներկայացուցիչներ, ովքեր պատասխանատու են Հայաստանի Հանրապետությունում կիբերհանցագործությունների կանխարգելման, բացահայտման, քննության և քրեական հետապնդման համար։