Լրահոս

02.04.2014 13:50


Մ. Մելքումյան. «Ռուսաստանին շատ անհրաժեշտ չէր Հայաստանի քվեարկությունը»

Մ. Մելքումյան. «Ռուսաստանին շատ անհրաժեշտ չէր Հայաստանի քվեարկությունը»

Այսօրվա ասուլիսին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Միքայել Մելքումյանը, խոսելով Ղրիմի հարցով ՄԱԿ–ում Հայաստանի քվեարկությունից, ասել է.

-Այդ քվեարկությունը, իմ կարծիքով, ինչ–որ տեղ հակասեց մեր արտաքին քաղաքականության կողմից որդեգրված «և՛, և՛» սկզբունքին։ Այսինքն, ես առանձնապես չեմ կարծում, որ Ռուսաստանին շատ անհրաժեշտ էր, ու պարտադիր էր Հայաստանի քվեարկությունը, ըստ էության։ Սակայն սևի ու սպիտակի դաշտ բերելով մեր արտաքին քաղաքականության վեկտորը՝ այս պահին ճկուն ու հիմնավորված չեմ համարում,–նշել է պատգամավորը՝ հավելելով,–այնքան էլ պարտադրված չէր Հայաստանը... սա այն պահը չէր, որ անպայման սևի ու սպիտակի ձևաչափի բերեինք։

Ինչ վերաբերում է Քեսաբի խնդրին, Մելքումյանը նշել է, որ դա ամբողջ հայության խնդիրն է. «Աշխարհում հայ չկա, որ չմտահոգվի կամ ցավ չապրի, բայց այս դեպքերը ես ոչ ուզում եմ՝ ուռճացնենք, ոչ էլ թերագնահատենք։ Իհարկե, զոհ չլինելու հանգամանքը դեռ չի նշանակում, որ չի կարող նման բան լինել. դա կարող է լինել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը