Լրահոս

02.04.2014 14:10


«Լայն հասարակական-քաղաքական ճնշումը կարող է հասնել իր նպատակին»

«Լայն հասարակական-քաղաքական ճնշումը կարող է հասնել իր նպատակին»

Եկեք համաձայնվենք, որ ՍԴ-ի այսօրվա որոշումը ոչ թե հրաշք էր, որից բոլորս պետք է էյֆորիայի մեջ ընկնենք, այլ նորմալ տրամաբանության ավանդույթների վերականգնման նախադեպ: Այսինքն, ակնհայտ էր, որ զուտ իրավական կտրվածքով կուտակայինի օրենքը չէր կարող չդիտարկվել որպես հակասահմանադրական, այլ հարց է, որ այս անգամ հասարակական-քաղաքական ուժերի ճնշումը ստիպեց վարչակարգին, սեփական անվտանգության նկատառումներից ելնելով, գնալ զիջման: Այս իմաստով սա, իհարկե, կարևոր ձեռքբերում էր, սակայն դրա կարևորությունն անմիջականորեն կապված է հասարակության հետագա գործողությունների շարունակականության, հետևողականության ու հեռատեսության հետ: Հետևաբար, ՍԴ-ի որոշումը չպետք է դիտարկել նեղ «կուտակային»-ի շրջանակներում: Սա հենց այն դեպքն է, երբ հարցը պետք է դիտարկվի նախ և առաջ քաղաքական հարթության վրա՝ խոր համակարգային փոփոխությունների համատեքստում: Ուստի, սա ոչ թե անսպասելի ապտակ էր վարչակարգին, այլ զիջում, որը իշխանությունները մի կողմից չէին կարող շրջանցել ճնշման ազդեցության տակ, մյուս կողմից, անկախ իրենց կամքից, դրանով արձանագրեցին փաստ, որ լայն հասարակական-քաղաքական ճնշումը կարող է, ի վերջո, հասնել իր նպատակին. կարևորը համախմբումն է ու համակարգված կազմակերպչական աշխատանքները:
Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը