Լրահոս

02.04.2014 19:47


ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Ուկրաինային օգնություն տրամադրելու և ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ ընդունելու օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Ուկրաինային օգնություն տրամադրելու և ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ ընդունելու օրինագիծը

ԱՄՆ ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել, որը նախատեսում է Ուկրաինային տնտեսական օգնություն տրամադրել և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Փաստաթուղթն ուղարկվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մոտ՝ վավերացվելու։ Ավելի վաղ այդ փաստաթուղթը հավանություն էր ստացել Սենատի կողմից։

Պատժամիջոցները վերաբերում են ԱՄՆ ենթակայության տակ գտնվող ակտիվների սառեցմանը և ամերիկյան վիզաների տրամադրման արգելքին։ Օրինագիծը նախատեսում է Ուկրաինային տրամադրել վարկային երաշխիքներ 1 մլրդ դոլարի չափով։ Դա նշանակում է, որ ցանկացած բանկ կարող է փոխանցել Ուկրաինային նշված գումարը, որի վերադարձը երաշխավորում է ԱՄՆ կառավարությունը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը