Պռոշյանցիները հրաժարվում են բացել ճանապարհը. իրավիճակը շարունակում է լարված մնալ
Yerkir.am-ը տեղեկացնում է, որ մի խումբ պռոշյանցիներ փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը` բողոքելով Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության չբացահայտման համար: Նշենք, որ բողոքող պռոշյանցիներին են միացել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ճանապարհը փակած գյուղացիներին տեղի ներկա ոստիկաններն առաջարկում են բացել ճանապարհը, որովհետև գլխավոր դատախազը ներկա պահին գտնվում է Տավուշի մարզում և չի կարող ներկայանալ: Ըստ ոստիկաններից մեկի՝ վաղը գլխավոր դատախազությունում պատրաստվում են ընդունել պռոշյանցիներին և քննարկել նրանց հետ բոլոր հարցերը: Սակայն պռոշյանցիները հրաժարվեցին բացել ճանապարհը: Մանրամասները` yerkir.am կայքում:
Պռոշյանցիները հրաժարվում են բացել ճանապարհը. իրավիճակը շարունակում է լարված մնալ
Yerkir.am-ը տեղեկացնում է, որ մի խումբ պռոշյանցիներ փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը` բողոքելով Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության չբացահայտման համար: Նշենք, որ բողոքող պռոշյանցիներին են միացել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ճանապարհը փակած գյուղացիներին տեղի ներկա ոստիկաններն առաջարկում են բացել ճանապարհը, որովհետև գլխավոր դատախազը ներկա պահին գտնվում է Տավուշի մարզում և չի կարող ներկայանալ: Ըստ ոստիկաններից մեկի՝ վաղը գլխավոր դատախազությունում պատրաստվում են ընդունել պռոշյանցիներին և քննարկել նրանց հետ բոլոր հարցերը: Սակայն պռոշյանցիները հրաժարվեցին բացել ճանապարհը:
Մանրամասները` yerkir.am կայքում: