Այսօր հուժկու պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ երկրի Ներքին գործերի նախարարության շենքի մոտ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ «Ռեյթերին» հղումով։ Ահաբեկչության հետևանքով կան զոհեր, մի քանի ոստիկան վնասվածքներ է ստացել։ Տեղական ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ պայթյունը մահապարտ–ահաբեկիչ է կազմակերպել։
Հիշեցնենք, որ վերջին շաբաթներինԱֆղանստանում տիրող լարվածությունը պայմանավորված է ապրիլի 5-ին նախատեսված նախագահական ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով։ Ավելի վաղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները հայտարարել էին, որ պատրաստվում են խափանել ընտրությունները։ Անցած շաբաթվա վերջին զինյալները գրոհել էին երկրի ԿԸՀ-ն և հյուրանոցը, որտեղ արտասահմանցիներ էին բնակվում։
Քաբուլի կենտրոնում հուժկու պայթյուն է որոտացել