Վահե Էնֆիաջյան. «Ժողովրդի արդարացի բողոքի ալիքին ոչ ոք և ոչ մի կառավարություն ի զորու չէ հակազդել»
Ժողովրդի արդարացի բողոքի ալիքին ոչ ոք և ոչ մի կառավարություն ի զորու չէ հակազդել: Սահմանադրական դատարանի՝ ժամեր առաջ կայացրած որոշումը մեր միասնության և համախմբվածության արդյունքն էր: Կրկին անգամ ապացուցվեց՝ երբ միասին ենք, կարող ենք կասեցնել յուրաքանչյուր ապօրինություն: Սահմանադրական դատարանի որոշումն ապացույց էր, որ կառավարությունը գործել է ապօրինաբար և խախտել Հայաստանի Հանրապետության թիվ մեկ իրավական փաստաթուղթը՝ Հայաստանի Հարապետության Սահմանադրությունը: Սահմանադրական դատարանի որոշումը փաստեց մեր մեծ և միասնական քայլը դեպի առաջ, սակայն մեծագույն հաղթանակները դեռ առջևում են: Մենք փոխելու և նոր մեկնարկի անհրաժեշտություն ունենք, որին էլ պետք է հասնենք, որովհետև մենք չենք վստահում այս կառավարությանը:
Վահե Էնֆիաջյան. «Ժողովրդի արդարացի բողոքի ալիքին ոչ ոք և ոչ մի կառավարություն ի զորու չէ հակազդել»
Ժողովրդի արդարացի բողոքի ալիքին ոչ ոք և ոչ մի կառավարություն ի զորու չէ հակազդել:
Սահմանադրական դատարանի՝ ժամեր առաջ կայացրած որոշումը մեր միասնության և համախմբվածության արդյունքն էր: Կրկին անգամ ապացուցվեց՝ երբ միասին ենք, կարող ենք կասեցնել յուրաքանչյուր ապօրինություն: Սահմանադրական դատարանի որոշումն ապացույց էր, որ կառավարությունը գործել է ապօրինաբար և խախտել Հայաստանի Հանրապետության թիվ մեկ իրավական փաստաթուղթը՝ Հայաստանի Հարապետության Սահմանադրությունը: Սահմանադրական դատարանի որոշումը փաստեց մեր մեծ և միասնական քայլը դեպի առաջ, սակայն մեծագույն հաղթանակները դեռ առջևում են: Մենք փոխելու և նոր մեկնարկի անհրաժեշտություն ունենք, որին էլ պետք է հասնենք, որովհետև մենք չենք վստահում այս կառավարությանը:
Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից