Լրահոս

02.04.2014 16:14


«Ոչինչ չի մնում, քան ժողովրդին ներակայացնել հրաժարականի դիմումը»

«Ոչինչ չի մնում, քան ժողովրդին ներակայացնել հրաժարականի դիմումը»

Այն, ինչ կատարվեց այսօր, աննախադեպ իրողություն է Հայաստանի նորանկախ հանրապետության արդարադատության համակարգում: ՍԴ-ն, հակասահմանադրական ճանաչելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ, օրենքի ուժով ևս մեկ անգամ հաստատեց մեր այն պնդումներն ու փաստերը, որ այս օրենքը, հակասության մեջ մտնելով ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածների հետ, չի կարող բխել ժողովրդի շահից: ՍԴ որոշումը նաև ապացույցն էր մեր այն հիմնավորումների, որ Կառավարությունը մինչ օրս հանրության հետ վարվել է անտառի օրենքներով, իսկ տվյալ դեպքում իշխանությունը փորձում էր ամեն գնով մտնել շարքային քաղաքացու գրպանը: Չստացվեց: ՍԴ որոշումը Կառավարության գործունեության խայտառակ ձախողման լավագույն գնահատականն է: Իսկ երբ Կառավարությունը ՀՀ բարձրագույն դատական ատյանի կողմից, դպրոցական լեզվով ասած, երկուս է ստանում, վերջինիս, ողջախոհության սահմաններում, ոչինչ չի մնում, քան կատարել իր վերջին քայլը ՝ ժողովրդին ներակայացնել հրաժարականի դիմումը, որտեղ կբացատրեր, որ որպես վաշխառուի հոգեբանությամբ առաջնորդվող մարմին՝ այլևս լիովին սպառել է իրեն, և, հետևաբար, չի կարող երկրում իրականացնել այն սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, որն ակնկալում է հանրությունը: Եվ սա կլիներ միայն նվազագույն փոխհատուցումը:

Հայկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը