Լրահոս

02.04.2014 16:57


Ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն. ֆեյսբուքյան խումբ է ստեղծվել

Ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն. ֆեյսբուքյան խումբ է ստեղծվել

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Ես եմ Կառավարությունը» անվանումով խումբ է ստեղծվել։

«ՍԴ այսօրվա որոշումը ցույց տվեց, որ համախմբման դեպքում հնարավոր է պարտադրել իշխանություններին կայացնել ազգանպաստ որոշումներ:

Թույլ չտանք, որ մեզ վերաբերվեն ստրուկների պես և պարտադրեն աչք փակելով և լռելով մասնակիցը լինել իրենց թալանի: Այսօրվանից մենք՝ քաղաքացիներս ենք որոշելու, թե ինչպիսի կառավարություն ենք ունենալու, մենք պարտադրելու ենք հաշվի նստել մեր կարծիքի հետ և թույլ չէնք տա վտանգել մեր և մեր հայրենակիցների ապագան հանուն ոմանց հարստացման: Մենք կարող ենք և պարտավոր ենք մասնակիցը լինելու նոր կառավարության ձևավորմանը, չէ որ ժողովուրդն է կառավարության գործանուն՝ մենք ենք մեր երկրի տերը:
Այլևս մենք ենք մեր որոշոման տերը: Եթե մտահոգ եք մեր երկրի ապագայով՝ միացեք մեզ: Մասնակցենք նոր՝ ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը:
Կառավարությունը յուրաքանչյուրս ենք, ՄԵՆՔ ԵՆՔ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»,–ասված է խմբի հայտարարությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը