ԱՄՆ–ում զինծառայողը սպանել է 3 ծառայակցի ու ինքնասպան եղել
«Associated Press»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Տեխաս նահանգում տեղակայված Ֆորտ Հուդ ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով երեք մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել։
Ըստ ոստիկանությունից հայտնած տեղեկության՝ հրաձիգը ևս ինքնասպան է եղել։
Նա 34-ամյա շարքային Այվեն Լոպեսն է, ով հրաձգությունը սկսել է մեկ այլ զինծառայողի հետ վիճաբանությունից հետո։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեղի ունեցածը «սարսափելի ողբերգություն» է որակել։