Լրահոս

03.04.2014 10:37


Արարատի մարզպետն ազատվում է հին կադրերից

Արարատի մարզպետն ազատվում է հին կադրերից

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը երեկ աշխատանքից ազատել է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Անահիտ Հակոբյանին։

Թերթն արդեն անդրադարձել էր այն փաստին, որ նոր մարզպետն ազատվում է հին կադրերից և նրանց փոխարեն նշանակում յուրայինների։ Նշվել էր, որ մարզպետ Արամայիս Գրիգորյանը կրթության վարչության պետի աթոռին ցանկանում է տեսնել հայրենի Ավշար գյուղի դպրոցի տնօրեն Խաժակ Աղաբեկյանին։

Մանրամասները՝ «ՉԻ» այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը