Լրահոս

03.04.2014 10:50


«Սահմանադրական դատարանի որոշման աբսուրդությունը»

«Սահմանադրական դատարանի որոշման աբսուրդությունը»

Սահմանադրական դատարանի որոշման աբսուրդությունը։

Օրենքի վիճարկվող դրույթները ճանաչել է հակասահմանդարական, բայց ուժի մեջ է թողել մինչեւ սույն տարվա սեպտեմբերի 30-ը։ Փորձենք այսպիսի համեմատական անցկացնել։ Ենթադրենք՝ կառավարության առաջարկով՝ խորհրդարանը քրեական օրենսգրքում փոփոխություն է կատարում՝ ապաքրեականացնելով մարդասպանության հոդվածը։ Ենթադրենք՝ որոշում են, որ այլեւս Հայաստանում մարդ սպանելու համար ոչ թե բանտարկում են, այլ դրամական տույժի ենթարկում։ Որոշ պատգամավորներ դիմում են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով քրեական օրենսգրքի այդ դրույթը։ ՍԴ-ն որոշում է, որ մարդասպանության հոդվածի ապաքրեականացումը հակասահմանադրական է, սակայն ուժի մեջ է թողնում x ժամկետով՝ մինչեւ օրենքում համապատասխան փոփոխություններ արվեն՝ համապատասխանեցնելով Սահմանադրությանը։ Փաստացի, ըստ Գագիկ Հարությունյանի տրամաբանության, ստացվում է, որ մինչեւ համապատասխանեցումը կարելի է մարդ սպանել, բռնվելու դեպքում մուծել դրամական տույժը եւ ազատ ման գալ։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը