ՀՀ Սահմանադրական դատարանը 02.04.2014թ. ՍԴՈ-1142 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչեց օրենքի՝ ԱԺ ոչ իշխանական պատգամավորների կողմից բողոքարկված հոդվածները: Սակայն, միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի եւ ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանեց 2014 թվականի սեպտեմբերի 30-ը: ՍԴ որոշման այս կետը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Ավելին, սա հնարավորություն է տվել իշխանություններին հայտարարելու՝ քանի որ օրենքի համապատասխան դրույթները հակասահմանադրական ճանաչվելուց հետո, այնուամենայնիվ, ՍԴ որոշմամբ, գործելու են մինչեւ սեպտեմբերի 30-ը, ուստի պետք է պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումներ արվեն, այլապես՝ կգործի տուգանքի մեխանիզմը: Սակայն, այս դրույթը պնդողները հաշվի չեն առնում մեկ կարեւոր հանգամանք. նույն Սահմանադրական դատարանը 2007թ. մայիսի 11-ի ՍԴՈ-701 որոշմամբ հստակ սահմանել է, թե ինչպես պետք է կիրառվի ՍԴ մասին օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասը, այսինքն, հակասահմանադրական ճանաչվելուց հետո մինչեւ իր ուժը կորցնելը, ինչպես պիտի կիրառվի տվյալ իրավական նորմը: : Ասել է, թե իշխանությունները մեխանիկորեն չեն կարող եւ իրավունք չունեն պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումներ անել: Նրանք այս օրենքը պետք է գործածեն ողջամտության սահմաններում, ՍԴ իրավական դիրորոշման համապատասխան: Իսկ ՍԴ իրավական դիրքորոշումներից մեկն էլ 02.04.2014թ. որոշման մեջ նշված է այսպես.: ՍԴ իրավական դիրքորոշումն է, որ պարտադիր պահումները հակասում են Սահմանադրությանը, սահմանադրական հիմնարար սկզբունքներին:
«Իշխանությունները մեխանիկորեն չեն կարող»
ՀՀ Սահմանադրական դատարանը 02.04.2014թ. ՍԴՈ-1142 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչեց օրենքի՝ ԱԺ ոչ իշխանական պատգամավորների կողմից բողոքարկված հոդվածները: Սակայն, միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի եւ ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանեց 2014 թվականի սեպտեմբերի 30-ը:
ՍԴ որոշման այս կետը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Ավելին, սա հնարավորություն է տվել իշխանություններին հայտարարելու՝ քանի որ օրենքի համապատասխան դրույթները հակասահմանադրական ճանաչվելուց հետո, այնուամենայնիվ, ՍԴ որոշմամբ, գործելու են մինչեւ սեպտեմբերի 30-ը, ուստի պետք է պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումներ արվեն, այլապես՝ կգործի տուգանքի մեխանիզմը:
Սակայն, այս դրույթը պնդողները հաշվի չեն առնում մեկ կարեւոր հանգամանք. նույն Սահմանադրական դատարանը 2007թ. մայիսի 11-ի ՍԴՈ-701 որոշմամբ հստակ սահմանել է, թե ինչպես պետք է կիրառվի ՍԴ մասին օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասը, այսինքն, հակասահմանադրական ճանաչվելուց հետո մինչեւ իր ուժը կորցնելը, ինչպես պիտի կիրառվի տվյալ իրավական նորմը: :
Ասել է, թե իշխանությունները մեխանիկորեն չեն կարող եւ իրավունք չունեն պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումներ անել: Նրանք այս օրենքը պետք է գործածեն ողջամտության սահմաններում, ՍԴ իրավական դիրորոշման համապատասխան: Իսկ ՍԴ իրավական դիրքորոշումներից մեկն էլ 02.04.2014թ. որոշման մեջ նշված է այսպես.: ՍԴ իրավական դիրքորոշումն է, որ պարտադիր պահումները հակասում են Սահմանադրությանը, սահմանադրական հիմնարար սկզբունքներին:
http://concourt.am/armenian/decisions/common/2007/index.htm
Արման Գալոյանի ֆեյսբուքյան էջից