Լրահոս

03.04.2014 19:17


Ուկրաինան մերժել է հարաբերությունները մաքուր էջից սկսելու ՌԴ վարչապետի առաջարկը

Ուկրաինան մերժել է հարաբերությունները մաքուր էջից սկսելու ՌԴ վարչապետի առաջարկը

«Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն Ուկրաինայի իր գործընկեր Արսենի Յացենյուկին առաջարկել է երկու երկրների հարաբերությունները սկսել մաքուր էջից»,–ասել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սենչենկոն։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների վարչակազմերի մակարդակով ընթանո՞ւմ են բանակցություններ, Սենչենկոն ասել է, որ նման բան չկա։

«Տեղյակ եմ, որ ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն է փորձել կապվել մեզ հետ, եղել է նաև Մեդվեդևի զանգը Յացենյուկին։ Նախ՝ ձայներանգը եղել է թշնամական, այնուհետև սկսել են հնչել «եկեք շրջենք էջը և սկսենք հարաբերությունները նոր էջից՝ էժան գազ, վարկեր, սեր և հարգանք» ոճի առաջարկներ։ Սակայն մեր պատասխանը պարզ է՝ վերադարձրե՛ք Ղրիմը, ներողությո՛ւն խնդրեք Ուկրաինային նվաստացնելու համար...»- ուկրաինական ԶԼՄ–ի հաղորդմամբ՝ ասել է Սենչենկոն։

Այս խորագրի վերջին նյութերը