Համենայնդեպս, չեմ կարծում, որ ՍԴ-ի որոշումը զարմանք առաջացրեց, որովհետև ՍԴ-ի որոշումը ոչ թե իրենց որոշումն էր, այլ Սերժ Սարգսյանի: Իշխանությունները ժողովրդին մատների վրա այնքան ժամանակ են խախացնելու, մինչև ժողովուրդը չսթափվի և չմոբիլիզացվի մեկ հարցի շուրջ, այն է՝ իշխանափոխություն: Փաստորեն, իշխանությունները ոտնահարած ունեն ՍԴ-ի որոշումը. մեկ է՝ իրենք իրենց գործը առա՛ջ են տանելու, և մինչև սեպտեմբերի 30-ը գումարները ստաբիլ կարգով պահվելու են: Իսկ թե ի՞նչ նոր օրենք կընդունվի մինչև սեպտեմբերի 30-ը Ազգային ժողովում, քաղաքական մեծամասնության և գործընկերոջ՝ կողակցի կողմից, միայն հայտնի է Սերժ Սարգսյանին: Իշխանությունները այս ամենը անում են, որպեսզի ամբողջությամբ փոշիացնեն իդեալական «Դ!ԵՄ ԵՄ» թիմը: Կարծում եմ, որ իշխանություններն այս ամենը նախապես պլանավորել էին, և շարունակում են իրենց պլանավորած գործը հաջողությամբ առաջ տանել: Իշխանությունների վախճանը սկսվում է այն վարկյանից, երբ ապրիլի 28-ին «հրաշալի քառյակը» կբարձրացնի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։ Ապրիլի 28, 29, 30 նախատեսված է համատեղ շուրջօրյա հանրահավաք. բոլորս դեպի հասցեն անփոփոխ Ազատության հրապարա՛կ:
«ՍԴ-ի որոշումը Սերժ Սարգսյանի որոշումն էր»

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից