Լրահոս

03.04.2014 13:43


Հայաստանյան համացանցային տիրույթը ենթարկվել է հզոր DDoS հարձակման

Հայաստանյան համացանցային տիրույթը ենթարկվել է հզոր DDoS հարձակման

Այսօրվա ասուլիսին տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ երեկ հայաստանյան համացանցային տիրույթի վրա եղած հզոր DDoS հարձակումը հասել է մինչև 50 ԳԲ-ի:

«DDoS հարձակումը վտանգավոր է, քանի որ կայքին ձեռք չեն տալիս, բայց ինտերնետ կապուղիները լցվում են աղբով, որը գեներացված է վիրուսով: Կայքը սկսում է վատ աշխատել, կամ խցանվում է ինտերնետ կապը»,- ասել է փորձագետը։

Ըստ բանախոսի՝ վերջին տարիներին նման չորս հարձակում է եղել, սակայն դրանց հզորությունը եղել է 20 ԳԲ։ Այս դեպքում պարզ չէ, թե ով է եղել հարձակվողը, և ինչ նպատակ է հետապնդել:

«Լավ է, որ կասեցում եղավ: Փաստացի իրավիճակ ունենք, որ գնալով ուժեղանում են հարձակումները: Նման հարձակումները կարելի է պատվիրել. այս ծառայությունը շուկայում էժանանում է: Նոր մեթոդներ են առաջ գալիս, իսկ երեկվա հարձակումը շատ քիչ համակարգչով մեծ քանակությամբ աղբ ուղարկելու մեթոդն էր»,- ասել է Սամվել Մարտիրոսյանը։

r.am

Այս խորագրի վերջին նյութերը