Լրահոս

03.04.2014 14:13


«Մոտ օրերս հենց իր Կառավարությանն են «ջհանդամն» ուղարկելու»

«Մոտ օրերս հենց իր Կառավարությանն են «ջհանդամն» ուղարկելու»

Այսօր կայացած Կառավարության նիստում վարչապետը նեղվել է, այն էլ շատ խիստ է նեղվել, կարելի է ասել՝ ընկել է հոգեբանական ընկճախտի մեջ, քանի որ պարզվում է, որ իրենք օգնում են գյուղացուն, բայց դա չի երևում ու գնահատվում և այլն:
Գյուղացուն ցուցաբերած օգնության մասին առաջին հերթին օբյեկտիվորեն կարող է և պետք է խոսի միայն գյուղացին, այլ ոչ թե նեղված վարչապետը, որի օգնությունը, ըստ նրա, պարզվում է, անհրաժեշտ ձևով չի «փիառվում»: Մեկը լիներ՝ սրանց ասեր. «Փիառե՛ք, ո՞վ է ձեզ խանգարում: Ուրեմն «փիառելու» բան չկա, դրա համար էլ չի «փիառվում»:

Թե՞ ավելի լավ է չօգնել, ոչինչ էլ չանել, հետո էլ նեղված նստել, ի լուր բոլոր կայքերի՝ լացել, թե՝ տեսեք, մենք օգնում ենք, բայց ոչ մեկ չի գնահատում:
Վարչապետը պարզապես զգում է, որ մինչև կոկորդ զզվացրել է բոլորին՝ թե՛ քաղաքի և թե՛ գյուղի բնակչին, որ իր թեթև ձեռամբ գյուղացին դարձել է վարկերի տակ կքած քաղաքացի, և հենց դրա համար է նեղվում, քանի որ հասկանում է, որ իրեն ամենատարբեր արտահայտություններով հիշող գյուղացին ամենաանկեղծ պատասխանն է նրա` թե արդյոք Կառավաորւթյունը իրեն օգնո՞ւմ է, թե՞ ոչ:

Իսկ օգնողներից մրմռալը միշտ էլ բնորոշ է եղել վարչապետին. ով չի նեղվի, եթե իր օգնականներն իրեն ժամանակ առ ժամանակ անկեղծ ասեն, թե իրական օգնողներին ինչպես է օրհնում գյուղացին, իսկ իրեն` վարչապետին, ամեն օր ինչպես է «օրհնում» նույն այդ գյուղացին:

Ի դեպ, «ջհանդամ» բառի մասին, որով այսօր կայքերը մեջբերել են վարչապետի խոսքը: Նախազգացումը, որ առաջիկայում՝ մոտ օրերս, հենց ի՛ր Կառավարությանն են «ջհանդամն» ուղարկելու, իրոք, լուրջ նեղվելու առիթ է վարչապետի համար:
Հ.Գ. Ասում եմ՝ կարո՞ղ է՝ մեկ էլ լավ «փիառվելու» համար վարչապետը պետբյուջեից միլիոնավոր դրամներ հատկացնի: Ի վերջո, մարդը լուրջ «փիառվելու» կարիք ունի: Ես չեմ ասում. ինքն է ասում:
Արտակ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը