«Քառյակի հրավիրած եռօրյա հանրահավաքները թունելի վերջում նկատվող վերջին հույսն են»
Հայաստանի կառավարությունը հերթական անգամ կիրառեց իր և՛ կույս մնալու, և՛ հաճույք ստանալու քաղաքականությունը: Իշխանության ամենավերին օղակների կողմից Սահմանադրական դատարանին պատվիրվեց այնպիսի վճիռ, որով կառավարությունն ընդամենը ժամանակ է ձգում՝ փորձելով այդ ընթացքում թուլացնել բողոքի ահագնացող ակցիաները: Այդ մասին է վկայում այն փաստը, որ հակասահմանադրական ճանաչված օրենքը գործելու է՝ անցնելով աբսուրդի բոլոր սահմանները:
Ավելին, գանձված գումարները հետ չեն վերադարձվելու: «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված «վերահաշվարկը» չի նշանակում, որ փոխանցված գումարները պետք է հետ վերադարձվեն: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ պարզաբանելով ՍԴ որոշումը:
Իսկ վարչապետն ակնարկել է, որ ընդամենը որոշ փոփոխություններից հետո այն կրկին գործելու է:
«Մենք պետք է մինչև այդ ժամկետն այդ հակասահմանադրական ճանաչած նորմերը վերանայենք»,-ասել է Սարգսյանը:
Ստացվում է, որ խնդրի լուծումը թաքնված է կառավարության հրաժարականի տակ: Այնպես որ, քառյակի հրավիրած եռօրյա հանրահավաքները թունելի վերջում նկատվող վերջին հույսն են...:

Վանիկ Էլիզբարյանի ֆեյսբուքյան էջից