«Դ!եմ եմ» անդամ. «Փորձում են մոլորեցնել հասարակությանը բարձր մակարդակով»
Այսօր «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության թիմի անդամները լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել են նախօրեին ՍԴ-ի կայացրած որոշմանը։ Հարցին՝ ըստ ՀՀ ՍԴ–ի որոշման՝ պե՞տք է վճարումները մինչև սեպտեմբերի 30-ը կատարել, թե ոչ, «Դ!եմ եմ» թիմի անդամները պատասխանել են.
-Իհարկե ո՛չ. պետք չէ կատարել ո՛չ մի վճարում, պետք չէ ընտրել ո՛չ մի ֆոնդի կառավարիչ։
Բանախոսները նաև ճշգրտել են. «Խնդիրը ոչ թե այն է, որ մենք վստահ չենք, որ մեր օգտին է եղել, այլ այն, որ փորձում են մոլորեցնել հասարակությանը, և դա բարձր մակարդակով է արվում, բարձր պաշտոններում, հեռուստաընկերության ամենապիկ ժամին են ներկայացնում մոլորեցնող հայտարարությունները, դա ուղղակի խայտառակություն է»,–ասել են բանախոսները։
Նրանք նաև նշել են, որ ՍԴ–ի կայացրած որոշումը հստակ չէ, հետևաբար առիթ է տալիս, որ իշխանությունն արտահայտվի իր օգտին։ Ինչ վերաբերում է «Դ!եմ եմ» թիմի հստակ վերաբերմունքին ՍԴ–ի որոշմանը, ապա, ըստ անդամների, իրենք մի քանի օրից կհայտարարեն այդ մասին:

7or.am