Լրահոս

03.04.2014 21:56


Ղրղզստանը կհամագործակցի ԱՄՆ–ի հետ՝ ելնելով ազգային շահերից

Ղրղզստանը կհամագործակցի ԱՄՆ–ի հետ՝ ելնելով ազգային շահերից

Ղրղզստանը մտադիր է համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ ելնելով սեփական ազգային շահերից։ Այս մասին հայարարել է նախագահ Ալմազբեկ Աթամբաևը ԱՄՆ պետքարտուղարի Հարավային և Կենտրոնական Ասիայի գործերով օգնական Դեսաի Բիսվալի հետ հանդիպմանը։ Ինչպես հաղորդում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը, Բիշքեքում տեղի ունեցած դռնփակ հանդիպման ընթացքում քննարկվել են «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության արդի հարցերը»։ Սա արդեն ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների երրորդ այցն է Բիշքեք վերջին կես ամսում։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը