Լրահոս

03.04.2014 16:30


Սիրիական բանակը Դամասկոսից արևելք 40 զինյալ է ոչնչացրել

Սիրիական բանակը Դամասկոսից արևելք 40 զինյալ է ոչնչացրել

Սիրիացի զինծառայողները Արևելյան Գուտա շրջանում ավազակային խմբավորումների դեմ ուղղված գործողության ընթացքում ոչնչացրել են առնվազն 40 զինյալ։ Այս մասին հայտնել է «Ալ–Վաթան» լրատվական ծառայությունը։ Սիրիական զորքերի գրոհը երկու ուղղությամբ է գնում՝ Այն–Թերմի և Դեյր–Ասաֆիրի և նրանց հարակից Մլիխի և Զիբդինի։

Սիրիական հրամանատարությունը վերսկսել է ակտիվ մարտական գործողությունները ռազմաճակատի այդ հատվածում «Ջեբհաթ ան–Նուսրայի» և «Իսլամական ճակատի» վարձկաններին զինաթափելու ապարդյուն փորձերից հետո։ Սիրիական զորքերն օրերս թունել են հայտնաբերել, որը ձգվում է քաղաքի արևելյան ծայրամասերից դեպի Աբբասիդների հրապարակ։ «Աս–Սաֆիր» թերթի տվյալներով՝ գրոհայիններն օգտագործել են թունելն այդ շրջանում ռազմական զորամաս պայթեցնելու նպատակով։ Այնուամենայնիվ, սիրիական զորքերի գործողությունը կայծակնային չի լինի, քանզի գրոհայինները բավականաչափ զինված են և դիրքերն այդ շրջանում պահում են երկու տարուց ավելի։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը