Լրահոս

03.04.2014 21:39


Գերմանական «Deutsche Post» փոստային ծառայությունը դադարեցրել է սպասարկել Ղրիմին

Գերմանական «Deutsche Post» փոստային ծառայությունը դադարեցրել է սպասարկել Ղրիմին

Գերմանական «Deutsche Post» փոստային ծառայությունը դադարեցրել է Ղրիմ նամակներ ու ծանրոցներ հասցնել։ Այս մասին «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի թղթակցին են հայտնել ծառայության կենտրոնական գրասենյակից, որը գտնվում է Բոննում։

«Մեր գործընկերներն ուկրաինական փոստից տեղեկացրել են մեզ, որ Ղրիմ ծանրոցներ ու նամակներ հասցնելու դժվարություններ են կրում, այդ իսկ պատճառով մեզ խնդրել են դադարեցնել ծանրոցների տեղափոխումը...»,–ասել է ծառայության աշխատակիցը։ Գործակալությունը նշել է նաև, որ ծանրոցները Ղրիմի հասցեներով հետ են ուղարկվում ուղարկողների հասցեներին։

Այս խորագրի վերջին նյութերը