Լրահոս

03.04.2014 22:08


«Փաստորեն, փուլային տարբերակը հաղթահարվեց»

«Փաստորեն, փուլային տարբերակը հաղթահարվեց»

Շնորհավորում եմ բոլորին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ։ Սա ոչ թե ինքնակամ հրաժարական էր, այլ «հրաշալի քառյակի» հրաշալի ուժն էր, լայն քաղաքական-հասարակական կոնսոլիդացիայի ուժն էր և, վերջապես, ամբողջ հայ ժողովրդի ուժն էր, որ «ՈԼՈԼՈրտին» վերջապես ուղարկեցինք պատմության գիրկը: Այս հրաժարականով Սերժ Սարգսյանն արդեն հրապարակավ ապացուցեց, որ իր նահանջի ժամանակն ամբողջությամբ հասունացել է, այսինքն՝ հրաժարականի հաջորդ բանալին կփոխանցվի Սերժ Սարգսյանին: Նաև ակնհայտ է, որ արդեն նախկին ՀՀ վարչապետի հրաժարականը պայմանավորված է «հրաշալի քառյակի»՝ հանրության հետ միասին, ապրիլի 28, 29, 30–ին նախատեսված շուրջօրյա համատեղ հանրահավաքով: Ողջունում եմ «հրաշալի քառյակին». փաստորեն, փուլային տարբերակը հաղթահարվեց, իսկ այժմ կլինի փաթեթային տարբերակը:

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Նկարը՝ Mko Calajian–ի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը