Լրահոս

03.04.2014 22:11


ՍԴ նախագահ. «Օրենքը շարունակում է գործե՛լ»

ՍԴ նախագահ. «Օրենքը շարունակում է գործե՛լ»

Քիչ առաջ Հանրային հեռուստատեսության եթերում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը շարունակում է գործել։

–Անգամ եթե ՍԴ–ի որոշումը տարաժամկետվել է, ապա օրենքով սահմանված նորմերը շարունակում են ուժի մեջ մնալ,–ասել է նա՝ միաժամանակ ավելացնելով, որ աշխատավարձերից պարտադիր կուտակային գանձումների համակարգն առնվազն սեպտեմբերի 30–ից հետո չի կարող գոյություն ունենալ։

–Իսկ եթե մինչ այդ ՍԴ որոշմանը համարժեք քայլեր չկատարեն, ապա սեպտեմբերի 30–ից հետո քաոտիկ վիճակ կստեղծվի,–նշել է ՍԴ նախագահը։

ՀՀ օրենքները և նորմատիվ ակտերը ՍԴ որոշմանը համապատասխանեցնելու գործընթացին ՍԴ–ն անձամբ է հետևելու և մշտադիտարկում իրականացնելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը