Լրահոս

04.04.2014 11:02


Պատահարներ ավտոճանապարհներին

Պատահարներ ավտոճանապարհներին

Ապրիլի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ԲՄՎ 318» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 11-րդ կմ-ին` Այնթապ գյուղի հատվածում, բախվել է ճամփեզրի եզրաքարերին և չշահագործվող բետոնե ճանապարհին, ինչի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 3-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Վարդանաշեն-Մարգարա գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՌԵՆՈ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՌԵՆՈ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Հրազդանի Զորավար Անդրանիկի պողոտայում «ԳԱԶ- 322132» մակնիշի միկրոավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 301-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Սուբարու ֆոռեստեռ 2.5 XT» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 3-ին, ժամը 13.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 121-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը