Լրահոս

04.04.2014 20:09


Գերմանիայի ֆինանսների նախարարը հերքել է, թե Պուտինին համեմատել է Հիտլերի հետ

Գերմանիայի ֆինանսների նախարարը հերքել է, թե Պուտինին համեմատել է Հիտլերի հետ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հերքել է, թե Ղրիմում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ ինքը Պուտինին ու Ռուսաստանին համեմատել է Ադոլֆ Հիտլերի և նացիստական Գերմանիայի հետ։

«Ես այնքան հիմար չեմ, որ ինչ–որ մեկին Հիտլերի հետ համեմատեմ»,-հայտարարել է նա ARD գերմանական հեռուստաալիքի եթերում։

«Ընդհանրապես, մենք ձգտում ենք Ռուսաստանի հետ սերտ համագործակցության»,-ասել է գերմանացի նախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը