Փայլակ Հայրապետյան. «Էդ այլանդակ Տիգրան Սարգսյանը պիտի բերդ նստի»
Ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը վստահ է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականով իր գործի բացահայտման հարցում լույս բացվեց։
–Շատ լավ եղավ, որ հրաժարական տվեց, գերազա՛նց է։ Էդ Տիգրան Սարգսյանը շատ էր խանգարում գործի բացահայտմանը, բոլոր գործերին դա խանգարում էր։ Չարաշահում էր պաշտոնը, թույլ չէր տալիս, որ գործը տեղից շարժվեր,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Փայլակ Հայրապետյանը՝ ավելացնելով.
–Խի մենակ իմ տո՞ւնն ա քանդել. սաղ ժողովրդի տունն ա քանդել Տիգրան Սարգսյանը։ Ամբողջ Հայաստանը վարկերի ու հարկերի տակ է։ Ըտենց խուլիգաններն են էս երկիրը քանդում։ Հայաստանի կեսը դրա պատճառով փախավ, դրա այլանդակ հե՛րն եմ անիծել։
Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ Տիգրան Սարգսյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, անգամ եթե փախչի էլ, պիտի բռնեն, հետ բերեն։
–Չի՛ կարա փախնի. կգտնեն, կբերեն։ Դա պիտի նստի բերդ, անպայմա՛ն։ Հետո, հո մենակ իմ գո՞րծը չի։ Դրա արածը...դրա պես այլանդակ հողը չի ծնել։ Իմ ունեցածն ուղարկեց օֆշորային գոտի, մեր ժողովրդի տունը քանդեց, հիշո՞ւմ եք՝ դոլարը բարձրացրեց–իջացրեց, սաղին սարքեց ոչնչություն, ամբողջ հանրապետության վարկային քաղաքականությունը ինչ արեց՝ 2% վերցնում են, 26%–ով գյուղացուն վարկ են տալիս, սաղի տներն էսօր դրված է բանկերում։ Հայաստանի քաղաքացին էսօր ոչի՛նչ չունի, ու բոլորի հեղինակը Տիգրան Սարգսյանն է,–ասել է Փ. Հայրապետյանը։
Նա նաև կարծում է, որ վարչապետը հրաժարական տվեց ոչիշխանական 4 ուժերի ճնշման, օֆշորային սկանդալի և բազմաթիվ այլ օրինախախտումների պատճառով։
–Անպայմա՛ն պիտի Տիգրան Սարգսյանը բերդ նստի, ու ես իրանից ուզելու եմ իմ փողերը,–նշել է Փ. Հայրապետյանը։

7or.am