Կալանքից ազատվելուն հետևեց մեղադրյալի ու նրա հոր ինքնասպանությունը
Վերաքննիչ քրեական դատարանի կողմից բեկանվելուց հետո նոր կազմով քննության համար Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան է վերադարձվել «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու վերաբերյալ գործը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Կարաքեշիշյանը հիշյալ հափշտակությունը կատարելու վերաբերյալ նախնական հանցավոր համաձայնություն է ձեռք բերել Արտաշես Գալուստյանի հետ և Աշոտ Առուշանյանի օժանդակությամբ` նրա կողմից նախապես տրամադրած տեղեկատվության հիման վրա, գաղտնի հափշտակել են «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափի գույքը:
Էդգար Կարաքեշիշյանը, ըստ մեղադրանքի, անձնական շահագրգռվածությամբ նաև հափշտակել ու ոչնչացրել է պաշտոնական փաստաթղթեր ու կնիքներ:
Էդգար Կարաքեշիշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Աշոտ Առուշանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին մասով:
Է.Կարաքեշիշյանն առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտվել ազատազրկման` 7 տարի 6 ամիս ժամկետով` գույքի 70%-ի բռնագրավմամբ, սակայն ոչ ավել քան 39.480.000 ՀՀ դրամի չափով։
Աշոտ Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի 6 ամիս ժամկետով` գույքի 30%-ի բռնագրավմամբ, սակայն ոչ ավել քան 16.920.000 ՀՀ դրամի չափով։
Նշենք, որ մինչդատական վարույթի ընթացքում որպես կասկածյալ և մեղադրյալ հարցաքննված Ա.Գալուստյանի մահվան (ինքնասպանություն գործելու) հիմքով որոշում էր կայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Իր վերաքննիչ բողոքում ամբաստանյալ Ա.Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդել էր անպարտ ճանաչել իր պաշտպանյալին: Ըստ պաշտպանի հիմնավորումների՝ մեղադրական եզրակացության հիմքում դրված ապացույցներից իր պաշտպանյալի մասով վերաբերելի են միայն մեղադրյալ Արտաշես Գալուստյանի՝ 2012թ. հունիսի 20-ի լրացուցիչ ցուցմունքը, ինչպես նաև՝ վերջինիս և իր պաշտպանյալի միջև 2012թ. հունիսի 21-ին կայացած առերես ցուցմունքները, որոնք մեղադրյալի մահվան հիմքով ենթակա չէին հրապարակման և հետազոտման:
Կալանքից ազատվելուն հետևեց մեղադրյալի ու նրա հոր ինքնասպանությունը
Մանրամասները՝ pastinfo.am-ում