Լրահոս

04.04.2014 12:20


Օպերայի տնօրենի պաշտոնի համար պայքարում է 7 թեկնածու

Օպերայի տնօրենի պաշտոնի համար պայքարում է 7 թեկնածու

ՀՀ մշակույթի նախարարության կողմից հայտարարված «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 9 դիմում:

Նախարարության փոխանցմամբ՝ այսօր անցկացվող մրցույթին ներկայացել են 7 թեկնածու՝ Երվանդ Երկանյան, Արման Ծատուրյան, Անդրանիկ Արզումանյան, Տիգրան Դավթյան, Բարսեղ Թումանյան, Արթուր Շահնազարյան, Գագիկ Մանասյան: Մրցույթին չեն ներկայացել Գեղամ Մելիքսեթյանն ու Ռուբեն Տերտերյանը:

Այս խորագրի վերջին նյութերը