Բողոքի գործողություն՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի որդու
Այսօր մի խումբ քաղաքացիներ Ոստիկանության քննչական բաժնի մոտ կազմակերպել էին բողոքի գործողություն՝ ի պաշտպանություն նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի: 15-ամյա երիտասարդին օրեր առաջ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` խուլիգանություն՝ զենք-զինամթերքի գործադրմամբ: Այսօր պատանին հրավիրվել է ոստիկանություն՝ հարցաքննման։
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը կալանավորվել է նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների երթի» ժամանակ։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, սակայն օրեր առաջ մեղադրանքը հանվել է, առաջադրվել նոր մեղադրանք՝ քր. օրենսգրքի 258-րդ հոդվածով: