Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների հետ
Գերմանիայում շարունակվող աշխատանքային այցի շրջանակներում ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 3-ին Բունդեսթագում հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդիր մարմնի՝ Բունդեսթագի պատգամավորներ, քրիստոնեա-դեմոկրատական միության անդամներ Էլիզաբեթ Մոչմանի, Քարստեն Քյորբերի և Ալբերտ Վայլերի հետ: Հայտնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:
Հանդիպումների ընթացքում Արցախի խորհրդարանի նախագահը գերմանացի գործընկերներին է ներկայացրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը, ներկա իրավիճակը և հնարավոր զարգացումները, ինչպես նաև անդրադարձել է ԼՂՀ հռչակումից հետո իրականացված պետականաշինության և ժողովրդավարական բարեփոխումների գործընթացներին:
Գերմանացի պատգամավորներին հետաքրքրում էին նաև Արցախի տնտեսական և սոցիալական իրավիճակը, որի մասին ԱԺ նախագահը համապատասխան պարզաբանումներ է տվել: Բունդեսթագի պատգամավորները միակարծիք էին ղարաբաղյան հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հարցում:
Նույն օրը ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը հարցազրույց է տվել գերմանական «Վոստոկ» հանդեսին: Նախատեսվում են խորհրդարանի նախագահի հարցազրույցները նաև գերմանական այլ լրատվամիջոցների հետ: ԼՂՀ պատվիրակության այցը Գերմանիա ավարտվում է ապրիլի 4-ին։