Լ. Սարգսյան. «Հայաստանում տեղի ունեցող ձախողումների մեղավորը Սերժ Սարգսյանն է»
«Տիգրան Սարգսյանը պարտադրված էր հրաժարական տվել, ինչքան էլ ներկայացնեն, թե մեկ ամիս առաջ է նման որոշում կայացրել։ Հրաժարականը պարտադրված է եղել Բաղրամյան 26-ից: Երեկ առավոտյան կառավարության նիստի ժամանակ Տիգրան Սարգսյանը չի էլ իմացել, որ հրաժարական է տալու նույն օրը»,–այսօրվա ասուլիսին ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Ըստ բանախոսի՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառը խորհրդարանական 4 ոչիշխանական ուժերի և քաղաքացիական նախաձեռնությունների ճնշումներն են։
«Հայաստանում տեղի ունեցող ձախողումները, այդ թվում՝ տնտեսականը, կապ չունեն Տիգրան Սարգսյանի հետ: Իրական մեղավորը Սերժ Սարգսյանն է»,–ասել է ՀԱԿ պատգամավորը:

7or.am