Օպերայի տնօրենի մրցույթում երկրորդ փուլ է անցել երեք թեկնածու
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի 7 մասնակիցներից հարցազրույցի փուլ են անցել 3-ը` Անդրանիկ Ռոբերտի Արզումանյան, Արթուր Միհրդատի Շահնազարյան, Գագիկ Զալիկի Մանասյան: Ինչպես տեղեկացնում են Մշակույթի նախարարությունից, ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Մասնակիցը հաջորդ՝ հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:
Օպերայի տնօրենի մրցույթում երկրորդ փուլ է անցել երեք թեկնածու
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի 7 մասնակիցներից հարցազրույցի փուլ են անցել 3-ը` Անդրանիկ Ռոբերտի Արզումանյան, Արթուր Միհրդատի Շահնազարյան, Գագիկ Զալիկի Մանասյան:
Ինչպես տեղեկացնում են Մշակույթի նախարարությունից, ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Մասնակիցը հաջորդ՝ հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում: