Ապրիլի 4-ին, ժամը 13.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան – Կարենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջհամայնքային Հ-7 ավտոճանապարհի Կարենիս – Արգել հատվածում ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2-3 խմ)` ճանապարհը դարձնելով միակողմանի և դժվար անցանելի:
Քարաթափում Չարենցավան-Կարենիս ավտոճանապարհին
Ապրիլի 4-ին, ժամը 13.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան – Կարենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջհամայնքային Հ-7 ավտոճանապարհի Կարենիս – Արգել հատվածում ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2-3 խմ)` ճանապարհը դարձնելով միակողմանի և դժվար անցանելի:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: