Լրահոս

04.04.2014 16:10


Տնտեսագետ. «Հայաստանում առաջինը ուղեղների ճգնաժամի խնդիր է»

Տնտեսագետ. «Հայաստանում առաջինը ուղեղների ճգնաժամի խնդիր է»

Այսօրվա ասուլիսին տնտեսագետ Բագրատ Ասատրյանն ասել է, որ իշխանության պնդումը, թե վարչապետի հրաժարականը կապ չունի երկրի խնդիրների հետ, իրականությունից կտրված է: Նրա խոսքերով՝ հրաժարականը որևէ բան չի տա, եթե քաղաքական համակարգում փոփոխություններ չմտցվեն:

«Բացե՛ք Սերժ Սարգսյանի 2008-ի նախընտրական ծրագիրը, տեսե՛ք, թե ինչ էր խոստացել ու ինչ է արել: Ասում են, թե համաշխարհային ճգնաժամ էր, բայց դա ամբողջ աշխարհում էր, իսկ Հայաստանում առաջինը ուղեղների ճգնաժամի խնդիր է»,-ասել է նա:

Ըստ բանախոսի՝ այսօր Հայաստանում բոլոր խնդիրներն ընդդիմությունն է բարձրացնում. «Եթե այսօր իշխանությունը քայլ չաներ, ուրեմն փողոցում էին լուծվելու բոլոր հարցերը»:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի խոսքերով էլ՝ պետք չէ մտածել՝ ով կնշանակվի վարչապետի պաշտոնում, պետք է մտածել համակարգային փոփոխությունների մասին. «Երևի ռոմանտիկ կհնչի, բայց բոլոր բարձր պաշտոններում գտնվող այրերը պետք է նախ սիրեն երկիրը, չմտածեն, որ երկիրը միայն թալանելու համար է: Եկեք այնպիսի վարչապետ դնենք, որ գործից հասկանա, գործը իրականացնելու հնարավորություն ունենա, ոչ թե վախվորած մեկին, որ նույնիսկ վախենա խոսել»:

Այս խորագրի վերջին նյութերը