Լրահոս

04.04.2014 17:52


Լևոն Զուրաբյան. «Մեր նպատակի գոնե առաջին փուլն արդեն իրականացրել ենք»

Լևոն Զուրաբյան. «Մեր նպատակի գոնե առաջին փուլն արդեն իրականացրել ենք»

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համար վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն անակնալ չի եղել։ Այս մասին նա ասել է ԱԺ–ում՝ մի խումբ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

–Ակնհայտ էր, որ մեր նախապատրաստած միջոցառումների ցանկը, մասնավորապես՝ ապրիլի 28–ի հանրահավաքը, ուղղակի խուճապ էր առաջացրել իշխանությունների մեջ,–ասել է Լ. Զուրաբյանը։

Նա նաև նշել է, որ վարչապետի հրաժարականի միակ պատճառը ապրիլի 28–ին ՀԱԿ–ի, ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» հրավիրած շուրջօրյա հանրահավաքն էր։

–Մենք դրել էինք մեր առջև նպատակ, և այդ նպատակի գոնե առաջին փուլն արդեն իրականացրել ենք։ Հիմա պետք է անցենք առաջ,–ավելացրել է Լ. Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը