Լրահոս

05.04.2014 00:11


Օմբուդսմենի տեղակալ Ռուբեն Մարտիրոսյանի պատասխանը Խաչիկ Ասրյանին

Օմբուդսմենի տեղակալ Ռուբեն Մարտիրոսյանի պատասխանը Խաչիկ Ասրյանին

Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, անդրադառնալով Օմբուդսմենի տարեկան զեկույցին, մտահոգություն էր հայտնել, թե նախարարության արձանագրած դրական զարգացումները թույլ են ներկայացված: Տեղեկացնենք, սակայն, որ ինքնին դրականզարգացումներ մեր կողմից արձանագրվել են գրեթե բոլոր գերատեսչությունների իրականացրած աշխատանքներում: Զեկույցում տեղ են գտել միայն մի քանիսը` ընդհանուր պատկեր ներկայացնելուհամար, ավելին, զեկույցում բառացի նշված է, որ ներկայացված թերացումների ու արձանագրված զարգացումների ցանկը սպառիչ չէ, այնպես որ փոխնախարարի դժգոհությունն այս առումով տեղին չէ:

Փոխնախարարը նաև մեկնաբանել էր, որ արձանագրված դրական զարգացումներից մեկը՝ կապված մարզերում կառուցված խաղահրապարակների հետ, չի առնչվում Սպորտի և երիտասարդության նախարարության գործունեությանը: Հիշեցնենք, սակայն, որ տվյալ տեղեկությունը Պաշտպանի աշխատակազմին տրամադրել է հենց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Ավելին, ներկայացված սպորտային մթնոլորտի զարգացման և բարելավման տվյալ բարեփոխումները, որոշակիորեն բխում են նախարարության գործառույթներից:

Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը