Թբիլիսիում տեղի կունենա բողոքի գործողություն՝ ի պաշտպանություն քեասաբահայությանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14.00-ին, Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչության դիմաց տեղի կունենա բողոքի ցույց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Սիրիայում խաղաղ բնակչության դեմ ուղղված բռնությունները դադարեցնելու պահանջով և Թուրքիային` պատասխանատվության ենթարկելու խաղաղ քաղաք Քեսաբի և նրա հարակից շրջանների վրա հարձակված ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար: ՄԱԿ-ի ներկայացուցչության առջև ցույցից հետո ցույցի մասնակիցները քայլերթով կանցնեն Ճավճավաձե մայրուղիով դեպի Թուրքիայի դեսպանատուն, որտեղ կանցկացվի բողոքի ակցիա թուրքական ցեղասպանական քաղաքականության դեմ: Ցույցի կազմակերպիչներն են՝ «Վրաստանի Հայ Համայնք», Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոն, «Թբիլիսի Հայերի Վեհաժողով» «Վրաստանի Հայ Համայնք»-ի մամուլի ծառայություն
Թբիլիսիում տեղի կունենա բողոքի գործողություն՝ ի պաշտպանություն քեասաբահայությանը
Ապրիլի 6-ին՝ ժամը 14.00-ին, Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչության դիմաց տեղի կունենա բողոքի ցույց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Սիրիայում խաղաղ բնակչության դեմ ուղղված բռնությունները դադարեցնելու պահանջով և Թուրքիային` պատասխանատվության ենթարկելու խաղաղ քաղաք Քեսաբի և նրա հարակից շրջանների վրա հարձակված ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար:
ՄԱԿ-ի ներկայացուցչության առջև ցույցից հետո ցույցի մասնակիցները քայլերթով կանցնեն Ճավճավաձե մայրուղիով դեպի Թուրքիայի դեսպանատուն, որտեղ կանցկացվի բողոքի ակցիա թուրքական ցեղասպանական քաղաքականության դեմ:
Ցույցի կազմակերպիչներն են՝ «Վրաստանի Հայ Համայնք», Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոն, «Թբիլիսի Հայերի Վեհաժողով»
«Վրաստանի Հայ Համայնք»-ի մամուլի ծառայություն